Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ բացահայտվել է թղթադրամների կեղծման երկու դեպք։ Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում երեք անձ բերման է ենթարկվել։ Տեղեկությունը փոխանցում է netgazeti.ge-ն։
Քննությամբ պարզվել է, որ մի դեպքում ամբաստանյալները 19900 ԱՄՆ դոլարի չափով 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ են վաճառել Թբիլիսիում՝ ապօրինաբար նյութական շահ ստանալու նպատակով։
Երկրորդ գործով Բաթումի քաղաքում ամբաստանյալները կանխիկացրել են չորս կեղծ 100 լարիանոց և մեկ 50 լարիանոց թղթադրամ։ Հետաքննության ընթացքում այս կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավվել են։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոնք նախատեսում են ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։