Վրաստանի Կախեթիի մարզում անչափահասներին սեռական ոտնձգության ենթարկելու երկու դեպք է գրանցվել:
Մի դեպքում խոսքը 15-ամյա աղջկա մասին է, որն, ըստ տեղացիների՝ սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից, ինչի մասին դպրոցի տնօրինությունը տեղեկացրել է իրավապահներին։ Մանրամասներին տնօրենը չի անդրադարձել, սակայն հայտնել է, որ կասկածելի իրավիճակի մասին տեղեկություն ստանալուց հետո հայտնել է բոլոր պատկան մարմիններին:
Մյուս գործով մեղադրյալը սեռական ոտնձգության ենթարկված 14-ամյա դեռահասի խորթ հայրն է։ Երկու դեպքերի ենթադրյալ հեղինակները ձերբակալված են։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ հետաքննություն է սկսվել բռնաբարության մեղադրանքով։ Ավելի կոնկրետ հետաքննություն է տարվում 137-րդ և 138-րդ հոդվածների 11 պրիմա կետով. երեխայի նկատմամբ հոր կողմից սեռական ակտ` ընտանիքի անդամի բռնաբարություն: