Սագարեջոյում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, ևս հինգը վիրավորվել են։ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացված են Սագարեջոյի շրջանում և իրականացնում են քննչական գործողություններ։

«Քննության տվյալներով, 1974 թվականին ծնված Ն.Ա.-ն մի քանի կրակոց է արձակել բնակելի շենքի բնակարաններից մեկի պատշգամբից, ինչի հետևանքով չորս մարդ մահացել է, իսկ հինգ հոգի վիրավորվել՝ շենքի բակում։

Մեղադրյալը կրակոցներ է արձակել նաև ոստիկանների ուղղությամբ, որոնցից մեկը մահացել է։

Դեպքի վայրում են մոբիլիզացվել ոստիկանության լրացուցիչ խմբեր, ինչպես նաև ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը, որտեղ ժամանելուն պես մեղադրյալը, հավանաբար, ինքնասպանություն է գործել՝ հրազենից կրակելով։

Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ժ» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով կատարվում է նախաքննություն, որը նախատեսում է դիտավորությամբ սպանություն, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք գնելու, պահելու, կրելու համար»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: