2017 թվականի հունվարի 18-19-ը Թբիլիսիում կանցկացվի World Skills Georgia մասնագիտական երրորդ ազգային մրցույթը, որին կարող են մասնակցել վեց մասնագիտության ներկայացուցիչներ:
Մրցույթը կանցկացվի վեբ-ձևավորում, գրաֆիկական ձևավորում, խոհանոց, ռեստորանային սպասարկման, հրուշակեղենի արտադրության պատրաստման, մազերի ոճաբան (ստիլիստ) մասնագետների միջև:
Այս մրցույթում մասնակցել ցանկացողները ունեն հնարավորություն լրացնել դիմումները դեկտեմբերի 20-ից 27-ը: Նրանք կարող են նաև գրանցվել World Skills Georgia պաշտոնական կայքում www.worldskills.ge:
Դեկտեմբերի 28-ից 30-ը ոլորտի փորձագետները հարցազրույցի միջոցով մասնակիցներից կընտրեն World Skills Georgia երրորդ ազգային մրցույթի մասնակիցներին: Յուրաքանչյուր մասնագիտության ոլորտից կընտրվեն ութ մասնակից: Բացառություն է համարվում վեբ-ձևավորումը, քանի որ ենթակառուցվածքը թույլ է տալիս մրցույթին մասնակցել միաժամանակ 18 մասնակցի: Յուրաքանչյուր մասնագիտության կատեգորիայում կներկայացվեն առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված մասնակիցները: Նրանց նույնպես կտրվեն հավաստագրեր:
Մրցույթը հաղթած մասնակիցներից կկազմվի World Skills Georgia ազգային թիմը: Ազգային թիմը կմասնակցի 44-րդ միջազգային մրցակցությանը, որը կանցկացվի Աբու-Դաբիում, 2017 թվականի հոկտեմբերին:
World Skills Georgia նախագիծը համարվում է Վրաստանի կրթության և գիտության Նախարարության և Կրթութան մակարդակի Զարգացման Ազգային կենտրոնի համատեղ նախագիծը: Այս նախագծի նպատակն է Վրաստանում մասնագիտական կրթության հանրաճանաչությունը, ինչպես նաև որակի բարձրացումն և միջազգային չափանիշներին մոտենալը:
World Skills Georgia նախագիծը սկսվել է 2012 թվականին և իրագործվել Գերմանիայի կառավարության աջակցությամբ և Գերմանիայի Համաշխարհային համագործակցության Համայնքի (GIZ) տեխնիկական աջակցությամբ:
Վրաստանում World Skills Georgia ազգային մրցույթը անցկացվել է երկու անգամ:
Լուսինե Աստոյան