Նախորդ տարի Վրաստանում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու 23 210 դեպք է գրանցվել։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է արագության գերազանցման 1 մլն 303 հազար 032 դեպք, այդ թվում՝ տարբեր ծանրացուցիչ հանգամանքներում արագության գերազանցում և կրկնակի խախտումների դեպքեր։

Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված այլ վարչական իրավախախտումներին, ապա 2023 թվականին, Վրաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ տարվա ընթացքում հայտնաբերվել է տեխզննում չանցնելու 568 108 դեպք։ Ավելի կոնկրետ, այդ տվյալները ներառում են տրանսպորտային միջոց վարելը կամ այն պարբերական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարելու/շահագործելու նպատակով այլ անձին փոխանցելը:

Բացի այդ, 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև տարեվերջ Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումում երթևեկող տրանսպորտային միջոցների արտանետումների ստանդարտներին չհամապատասխանելու 4 354 դեպք է հայտնաբերվել։ Խոսքը, մասնավորապես, այն փաստերի մասին է, երբ անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու օրվանից 15-օրյա ժամկետում նշված խախտումը կրկին բացահայտվել է։