NDI-ը մեկնարկում է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական միջազգային դիտորդական առաքելությունը։
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հրապարակած տեղեկատվության համաձայն՝ առաքելության նպատակն է աջակցել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի բնակչության եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը՝ կառուցողական առաջարկություններ անելով։
Նրանց տվյալներով՝ հինգ օրվա ընթացքում պատվիրակությունը կհանդիպի կառավարության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական սեկտորի, ԶԼՄ-ների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
«Այսօր Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) նախընտրական միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում սկսում է բարձր մակարդակի հանդիպումները։ Առաքելության նպատակն է աջակցել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի բնակչության եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը` կառուցողական առաջարկություններ տալու ճանապարհով: Միևնույն ժամանակ, արտահայտում է միջազգային հանրության ակնկալիքը, որ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտները կպահպանեն ժողովրդավարական ընտրությունների և քաղաքական գործընթացների բոլոր սկզբունքները։ Հանդիպումների ավարտին NDI-ի պատվիրակությունը զեկույցի տեսքով կհրապարակի ընտրական միջավայրի գնահատման հիմնական եզրակացությունները։
NDI-ի նախընտրական դիտորդական առաքելությունը կիրականացվի Վրաստանի օրենսդրության և Ընտրությունների միջազգային դիտորդության սկզբունքների հռչակագրի համաձայն։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից՝ Ընտրությունների և քաղաքական գործընթացների ուժեղացման կոնսորցիումի (CEPPS) շրջանակներում»,- ասվում է տեղեկատվության մեջ։