Jnews-ը փետրվարի սկզբին հրապարակել էր հոդված, որտեղ ներկայացրել էր վարորդական իրավունքի քննության դժվարությունները, քանզի քննություն հանձնողները բողոքում են, որ տեսուչները դիտմամբ են կտրում։ Այդ իսկ պատճառով, մենք գրավոր դիմում ներկայացրինք Ներքին գործերի նախարարության սպասրակման գործակալությանը, որպեսզի ստանանք մարդկանց հուզող հարցերի պատասխանները։

Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում սպասարկման գործակալության պատասխանը։

Jnews-ի հարցմանը, արդյո՞ք ծրագրում են Ախալքալաքի մունիցիպալիտետում մշակել իրական պայմաններում քննություն հանձնելու երթուղի, պատասխանել են, որ այդ որոշման մասին տեղեկությունը կհրապարակեն իրենց պաշտոնական էջում։

Արդյո՞ք սպասարկման գործակալությունը նախատեսում է կից կենտրոն բացել, որտեղ ցանկացողները կկարողանան մինչև քննություն հանձնելը վարել սովորել, Jnews-ին պատասխանել են․ «Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության պարտավորության մեջ չի մտնում բնակիչների վերապատրաստումը մինչ քննություն հանձնելը»։

Թե քանի՞ մարդի չի կարողացել հանձնել վարորդական իրավունքի քննությունները, պարզ չէ։ Jnews-ի այս հարցն անպատասխան է մնացել։

Քանի որ քննություն հանձնողները հիմնականում բողոքում են տեսուչներից, և ասում են, որ իրենց դիդմամբ կտրում են քննությունից, գործակալությանը նաև ուղղել էինք հարց այդ մասին, որին ի պատասխան գրել են․

Տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի քննության հանձնման, վարորդական իրավունքի վկայականի շնորհման, զրկման, կասեցման, բռնագրավված կամ դադարեցված (չեղյալ) վարորդական իրավունքի վերականգնման, վարորդական իրավունքի, տրամվայի վարորդական իրավունքի և միջազգային վարորդական վկայականի (ներառյալ փոխարինումը և վերականգնումը) հանձնման և չեղյալ հայտարարման, վարորդական իրավունքի վկայականների տրամադրման գրանցամատյանի պատրաստման կարգի և պայմանների հաստատման, ինչպես նաև օտարերկրյա պետության կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը հաստատող փաստաթղթի փոփոխման և ճանաչման մասին օրենքը, որտեղ ներկայացված է տեսուչի պարտավորությունների մասին.

Ըստ վերոնշյալ օրենքի՝

Հոդված 24-ի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ընդունելության քննության հետ կապված ընդհանուր կանոններ են՝

  • տեսուչը կարող է լինել միայն գործակալության աշխատակիցը, որն ունի համապատասխան գիտելիքներ և հմտություններ,
  • տեսուչը չի կարող աշխատել որպես հրահանգիչ վարորդների պատրաստման որևէ հաստատությունում:

Հոդված 32-ի. Վարելու իրավունքի գործնական քննության ընդունման կազմակերպում․

2. Գործնական քննության ժամանակ վարորդի թեկնածուն պետք է փորձարկվող տրանսպորտային միջոցը վարի այնպես, որ դրանում նստած տեսուչն իրեն ապահով զգա։ Տեսուչը պետք է ուշադրություն դարձնի վարորդի թեկնածուի կողմից մեքենա վարելիս դրական և բացասական սովորությունների դրսևորմանը: Գործնական թեստի ընթացքում քննիչը պետք է ընդհանուր պատկերացում կազմի այն մասին, թե թեկնածուն որքան հարմարվողական և վստահ է վարում մեքենան:

10. Փորձաքննիչը տեսողական և (կամ) տեխնիկական միջոցների օգնությամբ վերահսկում է փորձարկման տարրերի կատարումը: Բացի այդ, տեսուչը կարող է ներկա գտնվել՝ ինչպես քննության մեքենայի մեջ, այնպես էլ դրանից դուրս (քննության ընթացքը վերահսկելու հարմար վայրում):

11. Գործնական քննության ժամանակ, մինչ վարորդի թեկնածուի մեքենան նստելը, տեսուչը պարտավոր է մեքենան հասցնել սկզբնական վիճակի՝ անջատել շարժիչը, փոխանցման տուփի լծակը դնել առաջին փոխանցումատուփի մեջ և բաց թողնել ձեռքի արգելակը:

Հոդված 34. Գործնական քննությունների գնահատման ընդհանուր կանոն

2. Գործնական թեստի գնահատման համար (ամբողջությամբ կամ մասնակի) տեսուչը կարող է օգտագործել էլեկտրոնային միջոցներ (օրինակ՝ թեստի աուդիո և/կամ տեսագրում, սահմանված պահանջների խախտումների արձանագրում սենսորի միջոցով և/կամ մեքենայի վրա տեղադրված այլ էլեկտրոնային համակարգ և/կամ տուգանային միավորների հաշվարկ, համակարգչային հատուկ ծրագրի օգտագործում և այլն):

Հոդված 35. Որակավորման պահանջները

5. Քննական տարրերը պետք է կատարվեն հաջորդաբար՝ տրանսպորտային միջոցում տեղադրված էլեկտրոնային համակարգի ձայնային ազդանշանին կամ տեսուչի ցուցումին համապատասխան, իսկ տեսուչի հրահանգի դեպքում առաջնահերթություն է տրվում տեսուչի ցուցումին։

Հոդված 39. Վարորդական վկայականի ընդունելության քննության բացասական գնահատման (որակազրկման) պայմանները

Եթե վարորդի թեկնածուն ստեղծում է արտակարգ իրավիճակ, չի ապահովում տրանսպորտային միջոցի ժամանակին կանգառը և (կամ) կորցնում է վերահսկողությունը տրանսպորտային միջոցի վարման վրա, ինչի պատճառով տեսուչը ստիպված է լինում միջամտել մեքենայի վարմանը և/կամ դադարեցնել քննությունը։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝