նորություններ 3 Սեպտեմբերի, 2026 • Եղանակը սեպտեմբերի 4-6-ը

Կարճատև անձրևներ և փոփոխական ամպամածություն, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19°-ից մինչև +24°․ այսպիսի եղանակ են Ջավախքում կանխատեսում Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանները՝ համաձայն Գործակալության պաշտոնական կայքում հրապարակված կանխատեսման։

Ներկայացնում ենք այս օրերի մանրամասն կանխատեսումները։

Նշենք, որ Ախալքալաքն ու Նինոծմինդան պատկանում են Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններին, իսկ Ախալցիխեն՝ լեռնային շրջաններին։

2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ

Արևելյան Վրաստանում՝ ժամանակ առ ժամանակ ամպամածության ավելացում։ Առանձին վայրերում՝ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևելյան, 10-15 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը՝

  • հարթավայրերում՝ գիշերը +14, +19°, ցերեկը՝ +25, +30°,
  • լեռնային շրջաններում՝ գիշերը +10, +15°, ցերեկը՝ +23, +28°,
  • բարձր լեռնային շրջաններում՝ գիշերը +7, +12°, ցերեկը՝ +19, +24°։

2026 թ. սեպտեմբերի 5, շաբաթ

Արևելյան Վրաստանում՝ փոփոխական ամպամածություն։ Գիշերը՝ որոշ, իսկ ցերեկը՝ շրջանների մեծ մասում կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան, 10-15 մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում։

Օդի ջերմաստիճանը՝

  • հարթավայրերում՝ գիշերը +14, +19°, ցերեկը՝ +28, +33°,
  • լեռնային շրջաններում՝ գիշերը +10, +15°, ցերեկը՝ +23, +28°,
  • բարձր լեռնային շրջաններում՝ գիշերը +7, +12°, ցերեկը՝ +16, +21°, առանձին վայրերում՝ մինչև +24°։

2026 թ. սեպտեմբերի 6 — կիրակի

Արևելյան Վրաստանում՝ փոփոխական ամպամածություն։ Գիշերը՝ որոշ շրջաններում, իսկ ցերեկը՝ շրջանների մեծ մասում կարճատև անձրև՝ ամպրոպով, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, օրվա վերջում առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ մինչև 17-22 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը՝

  • հարթավայրերում՝ գիշերը +15, +20°, ցերեկը՝ +26, +31°,
  • լեռնային շրջաններում՝ գիշերը +8, +13°, ցերեկը՝ +22, +27°,
  • բարձր լեռնային շրջաններում՝ գիշերը +4, +9°, ցերեկը՝ +16, +21°, առանձին վայրերում՝ մինչև +24°։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝