Շրջակա միջավայրի ազգային գործակալության եղանակի կանխատեսման համաձայն՝ առաջիկա օրերին Ջավախքում սպասվում է համեմատաբար զով եղանակ՝ փոփոխական ամպամածությամբ, իսկ տեղ-տեղ, բարձրադիր շրջաններում, հնարավոր է նույնիսկ ձյուն։ Սեպտեմբերի 10-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 20-25°-ի։
Նշենք, որ Ջավախքը դասվում է Արևելյան Վրաստանի բարձրալեռնային, իսկ Ախալցիխեն՝ Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների շարքին։
2026 թվականի սեպտեմբերի 8, երեքշաբթի
Արևելյան Վրաստանում՝ փոփոխական ամպամածություն։ Տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օրվա վերջում հնարավոր է կարկուտ (բարձրալեռնային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է թույլ ձյուն)։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ՝ ուժգին՝ 20-25 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը՝
. հարթավայրային շրջաններում՝ գիշերը +10, +15°, ցերեկը՝ +20, +25°,
. լեռնային շրջաններում՝ գիշերը +5, +10°, ցերեկը՝ +15, +20°,
. բարձրալեռնային շրջաններում՝ գիշերը +1, +6°, ցերեկը՝ +9, +14°։
2026 թվականի սեպտեմբերի 9, չորեքշաբթի
Արևելյան Վրաստանում՝ փոփոխական ամպամածություն։ Տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև։ Քամին՝ փոփոխական ուղղության, 8-13 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը՝
. հարթավայրային շրջաններում՝ գիշերը +8, +13°, ցերեկը՝ +21, +26°,
. լեռնային շրջաններում՝ գիշերը +3, +8°, ցերեկը՝ +19, +24°,
. բարձրալեռնային շրջաններում՝ գիշերը -1, +4°, ցերեկը՝ +9, +14°, տեղ-տեղ՝ մինչև +20°։
2026 թվականի սեպտեմբերի 10, հինգշաբթի
Արևելյան Վրաստանում՝ փոփոխական ամպամածություն։ Գիշերը հիմնականում տեղումներ չեն սպասվում, իսկ ցերեկը տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Արևելյան քամին՝ 10-15 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը՝
. հարթավայրային շրջաններում՝ գիշերը +9, +14°, ցերեկը՝ +23, +28°,
. լեռնային շրջաններում՝ գիշերը +5, +10°, ցերեկը՝ +23, +28°,
. բարձրալեռնային շրջաններում՝ գիշերը +1, +6°, ցերեկը՝ +12, +17°, տեղ-տեղ՝ մինչև +25°։


