նորություններ 16 Սեպտեմբերի, 2026 • Եղանակի կանխատեսումը սեպտեմբերի 17-18-ին

Սեպտեմբերի 17-18-ին Ջավախքում կպահպանվի փոփոխական ամպամած եղանակը, օդի ջերմաստիճանը ցերեկը միջինում կլինի 20°։ Ցերեկը՝ արևի տակ, ջերմաստիճանը կարող է հասնել +26°-ի։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կայքում։

2026 թ. սեպտեմբերի 17, հինգշաբթի

Արևելյան Վրաստան՝ փոփոխական ամպամածություն։ Գիշերը տեղ-տեղ, շրջանների մեծ մասում՝ կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկը տեղ-տեղ հնարավոր է ուժեղ անձրև և կարկուտ։ Փոփոխական ուղղության քամի՝ 10-15 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը՝

  • ցածրադիր վայրերում գիշերը՝ +12, +17°, ցերեկը՝ +26, +31°,
  • լեռներում գիշերը՝ +9, +14°, ցերեկը՝ +24, +29°,
  • բարձր լեռնային շրջաններում գիշերը՝ +5, +10°, ցերեկը՝ +13, +18°, տեղ-տեղ՝ մինչև +26°։

2026 թ. սեպտեմբերի 18, ուրբաթ

Արևելյան Վրաստան՝ փոփոխական ամպամածություն։ Գիշերը տեղ-տեղ, ցերեկը շրջանների մեծ մասում՝ կարճատև անձրև և ամպրոպ, օրվա երկրորդ կեսից տեղ-տեղ հնարավոր է ուժեղ անձրև և կարկուտ։ Փոփոխական ուղղության քամի՝ 10-15 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը՝

  • ցածրադիր վայրերում գիշերը՝ +12, +17°, ցերեկը՝ +25, +30°,
  • լեռներում գիշերը՝ +9, +14°, ցերեկը՝ +24, +29°,
  • բարձր լեռնային շրջաններում գիշերը՝ +5, +10°, ցերեկը՝ +13, +18°, տեղ-տեղ՝ մինչև +26°։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Եղանակը սեպտեմբերի 4-6-ը

03 Սեպտեմբերի, 2026