Էսթետիկ կենտրոնների և գեղեցկության սրահների գրանցումը Վրաստանում հոկտեմբերի 1-ից կդառնա պարտադիր:
Հոկտեմբերի 1-ից բոլոր հաստատությունները, որոնք շարունակում են գործել առանց գրանցման կտուգանվեն: Խուսափելու համար դրանից սեփականատերերը պետք է գրանցվեն տնտեսական գործունեության ռեեստրում և դիմեն Վրաստանի Արդարադատության նախարարության հանրային ռեեստրի Ազգային գործակալություն:
Կառավարությունը պնդում է, որ այդ գործողությունները ուղղված են հեպատիտ C-ի դեմ պայքարին, ինչպես նաև նպաստում են վարակի տարածման կանխարգելմանը և առողջապահական չափանիշների պաշտպանությանը:
Նոր կարգավորումը “հանրային առողջության մասին” օրենքի մասն է: