09.02.2024
Views: 330 |
Author:
Agunik Ayvazyan
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։
84 կողմ և 10 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է նախարարների կաբինետը, որը կգլխավորի Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետից բացի, փոփոխությունները ազդել են միայն պաշտպանության նախարարությունում՝ Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Ջուանշեր Բուրչուլաձեին։
Կառավարության կազմը հաստատվել է հետևյալ կազմով․
- Վրաստանի վարչապետ՝ Իրակլի Կոբախիձե
Կրթության, գիտության և երիտասարդության հարցերով նախարար՝ Գեորգի Ամիլախվարի
- Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Օթար Շամուգիա
- Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի
- Վրաստանի պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիկովանի
- Վրաստանի արդարադատության նախարար՝ Ռատի Բրեգաձե
- Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար՝ Թեա Ցուլուկիանի
- Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Զուրաբ Ազարաշվիլի
- Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձե
- Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ Իլյա Դարչիաշվիլի
- Վրաստանի ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի
- Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի
- Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանի
Կառավարության նիստն ավարտվել է Վրաստանի պետական օրհներգով։