Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, Վրաստանում փետրվարի 5-ից 8-ը սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ՝ առատ (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում), լեռնային շրջաններում՝ մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ձնահոսքի վտանգ, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, իսկ ծովում հնարավոր է մինչեւ 6 բալ ուժգնությամբ ուժեղ փոթորիկ։
«Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության, ձնաբքի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։ Արևմտյան Վրաստանի գետերում առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ ու ակտիվացում»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։