Վրաստանի Կառավարության որոշման համաձայն՝ կրթության պետական դրամաշնորհի տարեկան չափը, որը կտրամադրվի միասնական ազգային քննությունների հիման վրա, սահմանվել է 12 մլն 600 հազար լարի։
2023-2024 ուսումնական տարվա կրթության պետական դրամաշնորհի տարեկան ծավալը, չափը և ծրագրային ֆինանսավորումը սահմանելու մասին որոշման մեջ նշվում է, որ միասնական ազգային քննությունների հիման վրա տրվող կրթության պետական դրամաշնորհի ընդհանուր գումարը կրկին կկազմի 2250 լարի:
Բացի այդ, հրամանագրի համաձայն, կֆինանսավորվեն այն ուսանողները, ովքեր կստանան մրցույթի հիմքով ուսման համար պետական լրիվ դրամաշնորհ, մասնակի պետական դրամաշնորհ կամ ուսման համար մասնակի պետական դրամաշնորհի չափը բարձրացնելու իրավունք՝ կախված ուսանողական դրամաշնորհային մրցույթում ստացած միավորներից: Վերջիններս կֆինանսավորվեն 215 000 լարիի չափով․ պետական լրիվ կրթական դրամաշնորհ՝ 70 000 (յոթանասուն հազար) լարի, ամբողջական պետական 70 տոկոսանոց դրամաշնորհ` 70 000 (յոթանասուն հազար) լարի, ամբողջական պետական 50 տոկոսանոց դրամաշնորհ՝ 75000 (յոթանասունհինգ հազար) լարի։