Հասարակություն 17 Հունվարի, 2022 • Կորոնավիրուսն Ախալքալաքում. հունվարի 17-ի տվյալները

Այսօր՝ հունվարի 17-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 դեպք։

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) անցկացվել է կորոնավիրուսի 338 թեստ, որից 295-ը՝ հակագենի, իսկ 43֊ը՝ PCR։

Ախալքալաքի մունիցիպալիտետում 281 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Մինչ դասերի վերսկսումը Ախալքալաքի շրջանի դպրոցների ուսուցիչները Հանրային առողջապահության կենտրոնում կորոնավիրուսի թեստ էին հանձնել։ Թեստավորման արդյունքում կորոնավիրուս հայտնաբերվել է միայն Բեժանո գյուղի մեկ ուսուցչի մոտ, իսկ Հոկամ գյուղից մեկ ուսուցչի մոտ թեստը, ըստ Հանրային առողջապահության կենտրոնի, կասկածելի է եղել։ Այսօր երկրորդ նմուշառումից հետո այդ ուսուցչի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝