Անցած տարի բուժման և կազդուրման նպատակներով Վրաստան է ժամանել 28 900 օտարերկրյա քաղաքացի, մինչդեռ 2022 թվականին այդ թիվը կազմել է 21 600։
Ըստ «Վրացստատ»-ի՝ առողջարանային զբոսաշրջությանը բաժին է ընկնում Վրաստան ժամանող զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 0,5%-ը։
Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մայա Օմիաձեն որոշ ժամանակ առաջ խոսել է Վրաստանում առողջարանային զբոսաշրջության ներուժի մասին։
«Վրաստանի աշխարհագրական դիրքի և բնական ռեսուրսների առումով այն հնարավորություն ունի աշխարհում հատուկ տեղ զբաղեցնել սպա և ռեկրեացիոն զբոսաշրջության ոլորտում։ Ինչպես գիտեք, Վրաստանում կա այնպիսի առողջարան, ինչպիսին Ծղալտուբոն է։ Հարկ է նաև նշել, որ սպա և առողջարանային ճամփորդությունների ժամանող այցելուները 130%-ով ավելի շատ են ծախսում, քան սովորական զբոսաշրջիկները։ Ուստի մենք կարծում ենք, որ մեր երկիրը զբոսաշրջության քարտեզի վրա առանձնահատուկ տեղ զբաղեցնելու մեծ ներուժ ունի»,- հայտարարել է նա։
Բացի բուժիչ և կազդուրիչ նպատակով երկրի առողջարաններում հանգստանալուց, մարդիկ Վրաստան են ժամանում նաև արտասահմանից՝ ստանալու բժշկական ծառայություններ, ինչպիսիք են ատամնաբուժությունը, արտամարմնային բեղմնավորումը, պլաստիկ վիրաբուժությունը, մազերի փոխպատվաստումը և այլն: