ԵՄ արտաքին կապերի ծառայությունը հայտարարություն է տարածում Վրաստանի Գերագույն դատարան դատավորների ընտրության հետ կապված:
«Սեպտեմբերի 30-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն վերանայել Գերագույն դատարանի դատավորների ընտրության ընթացակարգը: ԵՄ-ն և այլ բարձրաստիճան դիտորդներ բազմիցս մտահոգություն են հայտնել ընտրության գործընթացում առկա թերությունների վերաբերյալ:
Դժբախտաբար, խորհրդարանը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի անհրաժեշտ եզրակացության հրապարակմանը այս օրենսդրության վերաբերյալ, որը անձամբ էր խնդրել, և որին սպասում էին առաջիկա օրերին: Դա բաց թողնված հնարավորություն էր՝ գործընթացում հասարակության վստահությունը բարձրացնելու համար:
ԵՄ-ն կգնահատի օրենսդրությունը և դրա հետևանքները՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի ապագա եզրակացությունը և ակնկալում է, որ Վրաստանը կրկին կշարունակի դիտարկել ընտրության գործընթացի կանոնները՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների:
Դատական համակարգում ամենաբարձր բարոյական չափանիշներին համապատասխանելը և բարեխղճությունը Վրաստանի քաղաքացիների և միջազգային գործընկերների, ինչպես նաև Վրաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության զարգացման համար Վրաստանի վստահության բանալին են հանդիսանում», – ասված է ԵՄ արտաքին կապերի ծառայության մամուլի խոսնակի հայտարարության մեջ:
Նման նյութեր:
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Վրաստանում համաճարակային իրավիճակը վատթարանում է, և վիրուսի տարածման գագաթնակետը սպասվում է առաջիկա…
18.04.2021 | նորություններ
Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1 437 դեպք,- տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:
18.04.2021 | նորություններ
Կորոնավիրուսի 818 նոր դեպքերից 465-ը արձանագրվել է Թբիլիսիում, 73-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 75-ը՝ Աջարիայում, 57-ը՝ Իմերեթիում: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
18.04.2021 | նորություններ
Այսուհետ Վրաստանում վարորդական իրավունքի քննություն կարող են հանձնել 16 տարեկանից, բայց որոշակի նախապայմաններով ու սահմանափակումներով։
18.04.2021 | նորություններ
Ամերիկացի ներդրողները վրացական ստարտափերի ֆինանսավորման համար ստեղծել են կես միլիոնանոց ֆոնդ, – հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
18.04.2021 | նորություններ
Եվրամիության և Միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի սահմանային ոստիկանությանը 30 արտաճանապարհային տրանսպորտային միջոցների հանձնման արարողություն:
18.04.2021 | նորություններ
Վրաստնում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Համաձայն երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 00:46-ին Խոբիի մոտակայքում՝ 4,5 բալ ուժգնությամբ:
18.04.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից…
18.04.2021 | նորություններ