Այսօր՝ հունվարի 30-ին, հաստատվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի պայմաններում դիմացկուն բույսերի վերջնական ցանկը, որոնք կարող են տնկել ինչպես պետական սեփականություն հադնիսացող հողամասի վրա ինչ-որ բան կառուցող մարդիկ, այնպես էլ մասնավոր սեփականություն հադնիսացող հողամասի վրա ինչ-որ բան կառուցող մարդիկ։
Դեկտեմբերի 26-ին Ախալքալաքի սակրեբուլոյում վերանայվել և հաստատվել են այն բույսերի տեսակները, որոնք կարելի է տնկել մունիցիպալիտետում կանաչապատման աշխատանքների ժամանակ: Այս ցանկը ներառում էր բույսերի 62 տեսակ։ Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանը իր ճշգրտումներն է կատարել Ախալքալաքում դիմացկուն բույսերի ցանկերում՝ այնտեղ թողնելով 24 տեսակ։
Փոփոխություններ են կատարվել Վրաստանի օրենսդրության մեջ, որոնց հիման վրա յուրաքանչյուր մունիցիպալիտետ հաստատում է բուսատեսակների ցանկը, որոնք կարող են տնկվել կանաչապատման աշխատանքների շրջանակներում։ Այս տեսակի բույսերը պետք է համապատասխանեն մունիցիպալիտետների բնակլիմայական և այլ պայմաններին։ Օրինակ՝ բարձրլեռնային Ախալքալաքի մունիցիպալիտետում, որտեղ ոչ բոլոր բույսերն են արմատանում ձմեռը 5-6 ամիս տևելու պատճառով, հաստատված ցանկում ներառվել են հացենի, կեչի, լորենի, թխկի, բոխի, նշդարենի, սալորենի, կաղնի, մայրի, սոճի, կապույտ եղևնի, բալասանի, նոճի և այլն: Թփեր, ոչ մեծ ծառեր՝ Fraser’s Photinia, Japanese Aucuba, Thunberg’s Barberry, Japanese Spiraea, Abelia grandiflora… Փշատերև թփեր՝ լեռնային սոճի, գիհիի մի քանի տեսակներ և այլն։
Սույն որոշումը տարածվում է Վրաստանի ողջ տարածքի վրա՝ նախատեսվող կանաչապատման նախագծի համար քաղաքաշինական և ճարտարապետական ու շինարարական աշխատանքների կանոնագրքի նկատմամբ, բացառությամբ առանձին բնակելի շենքերի և ֆունկցիոնալ գոտիների: Սակայն քաղաքապետարանները պետք է ապահովեն, որ հնարավորինս շատ մարդ ներգրավվի մունիցիպալիտետի կանաչապատման գործում։
«Մենք նախկինում ներկայացրել էինք բույսերի ցանկը: Փորձագետների օգնությամբ փոփոխություններ են կատարվել, քանի որ այս ցանկում կային բույսեր, որոնք չեն համապատասխանում մեր տարածաշրջանին, կային բույսեր, որոնք բնորոշ են ինչպես Ախալքալաքին, այնպես էլ բարձր լեռնային այլ մունիցիպալիտետներին։ Մնացած բոլոր տեսակները հեռացվեցին և մնացին միայն այն բույսերը, որոնք դիմացկուն են Ախալքալաքում: Մենք պարտավորված ենք ապահովել, որ յուրաքանչյուր շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման ժամանակ պարտավորել նախագծում ներառել կանաչապատումը: Եթե, օրինակ, բնակիչը սեփական տուն կամ այլ շինություն է կառուցում, նախագծում պետք է ներառի կանաչապատում»,- Ախալքալաքի սակրեբուլոյի բյուրոյի նիստի ժամանակ ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման ծառայության և գույքի պետ Մնացական Փամբուխչյանը։
Այս բույսերը պետք է ներառվեն նաև այն բույսերի ցանկում, որոնք կօգտագործվեն այնպիսի նախագծերում, ինչպիսիք են զբոսայգիները, կանաչապատումը և այլ համապատասխան նախագծեր: