Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ՆԳՆ Քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները բացահայտել են անչափահասների՝ 2 անձի թրաֆիքինգի հանցավոր սխեման։ Երկու անձ բերման են ենթարկվել, մեկին մեղադրանք է առաջադրվել:
Գերատեսչության տվյալներով՝ 1989 թվականին ծնված Ն.Ա.-ն մեղադրվում է անչափահասների թրաֆիքինգի մեջ, իսկ 1981 թվականին ծնված Օ.Չ.-ն ձերբակալվել է առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար։ Նույն մեղադրանքը առաջադրվել է 1991 թվականին ծնված Բ.Բ.-ին, ով ներկայումս անազատության մեջ է։
«Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով։ Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ն.Ա. մշակել է անչափահասների թրաֆիքինգի սխեմա, այն իրականացնելու և աշխատանքային շահագործում իրականացնելու համար հոգեբանական ճնշում է գործադրել՝ ստիպելով իր անչափահաս երեխային մուրացկանություն անել Թբիլիսիի տարբեր թաղամասերում և ամբողջությամբ յուրացրել է ստացված գումարը։ Քննությամբ պարզվել է նաև, որ ծանր հանցագործությունը, որը կատարել է մեղադրյալ Ն.Ա.-ն իր անչափահաս երեխայի նկատմամբ՝ հայտնի է եղել նախկինում դատված Օ.Չ.-ի և ազատազրկված Բ.Բ.-ի համար:
Հետաքննությունը վարվում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։