«Խնդիր էր, երբ ուռուցք ախտորոշելիս բուժման համար մեր քաղաքացիները ստիպված էին վճարել իրենց սեփական գրպանից: Վստահ եմ, որ մենք որոշում կկայացնենք այդ ծրագիրը 8000 լարիով ավելացնել, ինչը, ըստ էության, մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին հնարավորություն կտա անցնել բուժման ամբողջ կուրսը», – կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ըստ նրա, այս ծրագրից օգտվում է 1 974 քաղաքացի:

«Ինչպես գիտեք, երկրում բժշկական ծառայությունների հասանելիությունը դեռևս խնդիր է: Այստեղ հատկապես անհրաժեշտ է առանձնացնել քաղցկեղի բուժումը: Խնդիր էր, երբ ուռուցք հայտնաբերելու դեպքում մեր քաղաքացիները ստիպված էին բուժման համար վճարել իրենց սեփական գրպանից: Վստահ եմ, որ մենք որոշում կկայացնենք այս ծրագիրը ավելացնել 8000 լարիով, ինչը, փաստորեն, հնարավորություն կտա մեր յուրաքանչյուր քաղաքացուն, ով պայքարում է այս լուրջ հիվանդության դեմ, անցնի բուժման լիարժեք կուրս՝ առանց որևէ վճարումների: Դժբախտաբար, այսօր Վրաստանի 1974 քաղաքացի օգտվում են այս ծրագրից, և այդ մարդկանց համար դա կլինի չափազանց կարևոր աջակցություն», – հայտարարել է վարչապետը:

Նոր ծրագիրն, ընդհանուր առմամբ, կվերաբերի մոտ 40 հազար Վրաստանի ուռուցքաբանական հիվանդություններով տառապող քաղաքացիներին: