Նինոծմինդայում թողարկվել է «Փամփուշտ» ֆիլմի առաջին դրվագը, որը նկարահանվում է մի խումբ երիտասարդների ջանքերով:
Վահե Իրիցյանը և Գարիկ Բդոյանը որոշել են, ինչ-որ կերպ հետաքրքիր դարձնել Նինոծմինդայի ձանձրալի կյանքը և նկարահանել իրենց ֆիլմը: Ըստ Վահեի, դերասաններին հավաքել են ընկերների խմբից, ովքեր ցանկացել են խաղալ ֆիլմում: Սցենարի հեղինակը հենց ինքը՝ Վահե Իրիցյանն է, իսկ բոլոր մյուս տղաները օգնել են հավաքել սարքավորումները և նկարահանել ֆիլմի առաջին դրվագները: Ֆիլմի նկարահանման զգալի մասը տեղի է ունենում Նինոծմինդայի փողոցներում և այն վայրերում, որոնք համապատասխանում են ֆիլմի սցենարին:
«Ֆիլմի տևողությունը կլինի 20 րոպե, և կավարտվի մինչ հունվարի վերջ: Իսկ հիմնական գլխավոր ֆիլմը կնկարահանվի 2017թ.-ին, մենք դեռ սովորում ենք, ինչպես նկարահանել ֆիլմ, ընտրել դերասաններին, աշխատել սխալների վրա», – ասում է Վահե Իրիցյանը:
Ֆիլմի անձնակազմը մի քանի երիտասարդ տղաներ են Նինոծմինդայից, ովքեր նկարահանում են, մոնտաժում, խաղում դերեր: Բորիս Ղարսլյանը ֆիլմի օպերատորն է և դերասաններից մեկը, Գարիկ Բդոյանը մոնտաժում է կադրերը և տեղադրում լուսավորումը, ինչպես նաև դերերը կատարում են Մաքսիմ Արզումանյանը, Սոկրատես Ղարսլյանը, Էդգար Պողոսյանը:
Շատերը իմանալով այն մասին, որ նկարահանվում է ֆիլմ ցանկություն են հայտնել, ստանալ դեր ֆիլմում, Նինոծմինդայի և Ախալքալաքի ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները: Ինչպես նշել է Գարիկ Բդոյանը նոր ֆիլմում 2017 թ.-ին, նրանք կփորձեն ներգրավել շատ մարդկանց և դարձնել սցենարը ավելի հետաքրքիր, այս ֆիլմում, կան որոշ թերություններ: Հաջորդ դրվագներում, նրանք հաշվի կառնեն և կբարելավեն ֆիլմի խաղային հատվածը:
Այն հարցին, որ ֆիլմում կան թմրանյութերի պահեր, Վահե Իրիցյանն ասել է, որ «Մենք մտածում էինք այդ մասին, մենք քարոզչություն չենք անում, այլ ընդհակառակը ուզում ենք ցույց տալ, այս կյանքի ամբողջ բարդությունը և բացասականությունը»:
Նշենք, որ ֆիլմի տեխնիկական սարքավորումները վիդեոտեսախցիկի տեսքով տրամադրել է ռադիո НОР-ը:
https://www.youtube.com/watch?v=tVYqOTVNrWA