Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 12:30-ից 18:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի շրջանի մի շարք՝ Խոսպիո, Խորենիա, Բավրա, Խուլգումո գյուղերը կհոսանքազրկվեն:

Ինչպես նաև ժամը 10:30-ից մինչև 18:00-ն առանց էլեկտրականության կմնան Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղեր:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: