2023 թվականի սեպտեմբերի 4-ից Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները վերահսկում են ավտոմեքենաների արտանետումները Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում։
Վերը նշված դեպարտամենտի տվյալներով՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչ օրս գերատեսչության շարժական բրիգադները տուգանել են ընդհանուր առմամբ 3243 իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու համար։
«Դեպարտամենտի աշխատակիցներն ամենաշատը տուգանել են 1502, Թբիլիսիով շրջող վարորդներին/տրանսպորտային միջոցների սեփականատերերին: Քութայիսիում գրանցվել է 707 խախտում, Բաթումիում՝ 564,իսկ Ռուսթավիում՝ 470։
3243 տուգանքներից 2785-ը պատկանում է ֆիզիկական անձանց, իսկ 458-ը՝ իրավաբանական անձանց։
Հարկ է նշել, որ թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդների անունով 1 893 տուգանային անդորրագիր է կազմվել, միկրոավտոբուսների վարորդների անունով՝ 1 164, բեռնատարների՝ 185, իսկ ավտոբուսի վարորդի անունով՝ ընդամենը 1։
Ֆիզիկական անձի դեպքում տրանսպորտային միջոցների արտանետումների մասին օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու համար տուգանքը առաջին անգամ կազմում է 100 լարի, երկրորդ անգամ՝ 300, երրորդ անգամ՝ 600 լարի։ Իրավաբանական անձի դեպքում տուգանքը, համապատասխանաբար, կազմում է՝ 500, 1500 և 3000 լարի: Եթե տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա իրավախախտման համար տուգանքի չափը կկրճատվի 20%-ով։
Տուգանքները կարող եք ստուգել վարչության կայքում՝ www.des.gov.ge: Տուգանքը կարող եք վճարել ՆԳՆ www.videos.police.ge կայքի միջոցով»,- ասված է տեղեկատվության մեջ։