Վրաստանի ապրանքաշրջանառության մեջ գերակշռում է ավտոմոբիլային տրանսպորտը: Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 11,457 մլրդ դոլարի ապրանք, որը կազմում է Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության 53%-ը։ Այս մասին հայտնում է

6,955 միլիարդ դոլլար արժողությամբ ապրանք է փոխադրվել ծովային, 1,334 միլիարդ դոլլարի՝ երկաթուղային, 1,252 միլիարդ դոլլարի՝ օդային ճանապարհով:

Արտահանման մասով, 6,09 մլրդ դոլլար ընդհանուր արտահանումից 4,3 մլրդ դոլլարի արտադրանքը փոխադրվել է ավտոմոբիլային ճանապարհով։ 1,226 մլրդ դոլլարի ապրանք առաքվել է ծովային ճանապարհով, և միայն 202 մլն դոլլարի ապրանք արտահանման շուկա է առաքվել երկաթուղային ճանապարհով։

Ներմուծման ամենամեծ տեսակարար կշիռը նույնպես բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով ներմուծման աշխարհագրությունը։ Վրաստանն ավտոմոբիլային տրանսպորտով ստացել է 7,15 մլրդ դոլլարի ներկրված ապրանք, ծովային տրանսպորտով՝ 5,7 մլրդ դոլարի ապրանք, իսկ երկաթուղով երկիր է մուտք գործել 1,132 մլրդ դոլլարի բեռ։ Օդային ճանապարհով առաքվել է 991,8 մլն դոլլարի ներկրված ապրանք։