Այսօր՝ հունվարի 22-ին, Ախալքալաքի մանկապարտեզներն արձակուրդից հետո վերսկսել են իրենց աշխատանքը։ Այսօր իր աշխատանքը չի վերսկսել միայն Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզը, քանի որ կենտրոնական ջեռուցման համակարգը չի աշխատել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 17 մանկապարտեզներն արձակուրդում էին 2023 թվականի դեկտեմբերի 29-ից, իրենց աշխատանքը պետք է վերսկսեր հունվարի 15-ից, սակայն մանկապարտեզի սաների համար սննդամթերքի գնման մրցութային գործընթացի ձգձգման հետևանքով աշխատանքների մեկնարկը հետաձգվել էր մեկ շաբաթով։
«Հիմա արդեն սննդի հարցը նույնպես լուծել ենք, արդեն ուղիղ պայմանագիր ենք կնքում, որպեսզի ոչ մի բան չխանգարի մանկապարտեզների նորմալ աշխատանքին։ Ուղղակի թիվ 1 մանկապարտեզի կենտրոնական ջեռուցման համակարգը չէր աշխատում, հիմա արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, վաղը այդ մանկապարտեզը նույնպես կաշխատի», – ասաց մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Ինչ վերաբերում է գյուղերից երեխաների տեղափոխմանը, ապա պայմանագիրը կնքած է մինչև հունվարի 31-ը, իսկ նոր էլեկտրոնային մրցույթը կայացել է, և ըստ դրա փետրվարի 1-ից կշարունակվի աշխատանքները։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որից 2-ն այլընտրանքային են։
Ահա Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման ցուցակը, ըստ որի երեխաներին պետք է տեղափոխեն մանկապարտեզներ.