Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային կարևորության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 կմ (Խաշուրի-Ածղուրի) հատվածում վերականգնվել է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Նշված տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։
Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և սահմանափակ տեսանելիության պատճառով Խաշուրի-Ածղուրի հատվածում արգելվել էր կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։