Վաչիան-Կարծախ ճանապարհին գոյացած բեռնատարների շարասյունը խաթարում է բնականոն երթևեկությունը։
Սկսած մայիս ամսից մինչ օրս, գրեթե միշտ Վաչիան գյուղի ելքից մինչև Կարծախ բեռնատարերի շարասյուն է գոյացած: Երթևեկության միայն ձախակողմյան հատվածն է ազատ, իսկ աջակողմյան հատվածում Վրաստան մտնող բեռնատարերն են խցանումներ առաջացնում։
Ճանապարհի տվյալ հատվածն անցնելու համար անհրաժեշտ է առավելագույնը 15 րոպե, սակայն ցածր տեսանելիության և խցանումների պատճառով ընթացքը մի քանի անգամ երկարաձգվում է, իսկ Վաչիան գյուղի կենտրոնական փողոցի վերանորոգման աշխատանքներն էլ ավելի են բարդացնում իրավիճակը։
Նշենք, որ տվյալ ճանապարհը միակն է, որն իրար է կապում 10-ից ավելի գյուղ և Ախալքալաքին: Այս ճանապարհը կարևոր է նաև գյուղատնտեսական նկատառումներով։ Բնակիչները բողոքում են, որ բեռնատարների շարասյան պատճառով կոմբայնները չեն կարող հասնել դաշտեր։
Վերոնշյալ խնդրին Jnews-ը կանդրադառնա հաջորդիվ: