Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի եկամտային մասը հիմնականում բաղկացած է կենտրոնական բյուջեի հարկային եկամուտներից, դրամաշնորհներից և սեփական եկամուտներից: Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի բյուջեով նախատեսված է 18,684,400 լարի եկամուտ, որից միայն 2,270,000 լարին է սեփական եկամուտների մասնաբաժինը։ Jnews-ը ուսումնասիրել է մունիցիպալիտետի սեփական եկամուտները:

Նշենք, որ 2024 թվականին նախատեսվում է ստանալ ավելի քան 200 հազար լարիով ավելի սեփական եկամուտ, քան նախորդ տարի։ Այսպիսով, եթե «Այլ եկամուտներ» սյունակում, որը համընկնում է սեփական եկամուտների հետ, անցյալ տարի կար 2 035 000 լարի, ապա 2024 թվականին՝ 2 270 000 լարի է։

Սեփական եկամուտը բաղկացած է երեք հիմնական կետերից՝ «Եկամուտ սեփականությունից», «Ծառայությունների և ապրանքների վաճառքից» և «Տուգանքներ, պատժամիջոցներ և տույժեր»:

«Սեփականությունից եկամուտը» ներառում է.

  • բանկային ավանդի տոկոսները` նախատեսվում է ստանալ 600,000 լարի
  • բնական ռեսուրսների օգտագործման հարկից, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ակնկալվում է 160.000 լարիի եկամուտ

Այս կետը ներառում է բոլոր բնական ռեսուրսները, ներառյալ ավազը, մանրախիճը և այլն:

  • հողամասի վարձակալության և կառավարման նպատակով տրամադրման (ուզուֆրուկտ, վարձակալում) եկամուտներից նախատեսվում է ստանալ 170.000 լարի

Նույնքան մուտքեր են եղել նախորդ տարի՝ 2023 թվականին: Այս գումարը ներառում է նաև հիդրոէլեկտրակայանների օգտագործման վարձավճարները։

«Ծառայությունների և ապրանքների վաճառքը» ներառում է «Վարչական դրամահավաքներ և հարկեր», որն այս տարի 768,000 լարիից հասել է 868,000 լարիի։ Իր հերթին, այս կետը ներառում է.

  • տրված թույլտվություններից վճարներ՝ 20000 լարի (անցյալ տարի 10000 լարի էր)
  • զինվորական ծառայությունից տարկետումներից տուրքեր 8000 լարի

Նույն թիվն էր նախորդ տարի: Սակայն, հաշվի առնելով, որ զինկոմիսարիատը փոխանցվել է ՊՆ հաշվեկշռին, քաղաքապետարանի տեղեկություններով, այդ գումարը կուղղվի՞ մունիցիպալ բյուջե, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։

Վարչական վճարների առյուծի բաժինը՝ 800,000 լարին, բաժին է ընկնում խաղային բիզնեսից ստացվող եկամուտներին.
Հարկ է նշել, որ նախորդ տարի այդ գումարը կազմում էր 700 հազար լարի։ Սա զարմանալի չէ, ամեն տարի Ախալքալաքում ավելի ու ավելի շատ խաղային հաստատություններ են հայտնվում։

  • աղբահանության համար մունիցիպալիտետը շրջանի բնակիչներից 40 հազար լարի է հավաքում:
  • ծառայությունների մատուցումից մունիցիպալիտետը կստանա 22000 լարի։

«Տուգանքներ, պատժամիջոցներ և տույժեր» եկամուտների կետով նախատեսված է 450 000 լարի: Նախորդ տարվա համեմատ տվյալ եկամուտը նախատեսվում է ավելացնել 25000 լարիով։ Սա հիմնականում եկամուտն է ապօրինի շինարարության համար տուգանքներից, մեքենա վարելու կանոնները խախտելու տուգանքներից և այլն։