Ինչի հետ է կապված լարիի փոխարժեքի անկումը դոլարի նկատմամբ, որքանով է դա նպաստում պարենային ապրանքների գների աճին, այս և շատ այլ բաների մասին jnews.ge-ն զրուցեց տնտեսագետ Գիորգի Պապավայի հետ:

– Ինչի հետ է պայմանավորված լարիի կտրուկ արժեզրկումը:

Դա հաջորդեց նրան, երբ կառավարությունը հայտարարեց ապագայի իր պլանների մասին, մարդիկ սկսեցին գնել ապրանքներ և լարիի փոխարժեքը ընկավ: Հիմնական պատճառը, ինչը ազդեց փոխարժեքի անկմանը, դա հարկերի բարձրացման մասին վարչապետի հայտարարությունն էր: Կբարձրանան բենզինի, դիզելային վառելիքի, գազի, ծխախոտի գները: 2017 թվականին եթե բանկից պարտք վերցնենք մինչև 100 000 լարի, ապա նրանք դոլարով չեն տա, կտան միայն լարիով, իսկ 2018 թվականին չեն տա դոլարով մինչև 200 000 լարի: Սա էր հիմնական պատճառը, որ նպաստեց դոլարի բարձրացմանը:

– Բայց և այնպես հաջողվեց քիչ թե շատ կայունացնել լարին, ինչպես հաջողվեց դա անել:

Դա միշտ էլ այդպես է, մեկ բարձրանում է մեկ ընկնում: Այդ ամենը այն պատճառով է, որ մեր տնտեսությունը զարգացած չէ: Այդ ամենը ազդում է լարիի փոխարժեքի վրա: Երբ դա տեղի կունենա, որքանով կբարձրանա, կանխատեսել հնարավոր չէ: Այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց, որ պետք չէ խուճապի մատնվել և դոլար գնել, սկսեցին ավելի քիչ դոլարը գնել:

– Իսկ որքանով է հնարավոր այն տարբերակը, որ դա արվել է դիտավորյալ և միտումնավոր կերպով:

Ես չեմ կարծում, որ դա կազմակերպած էր: Ես լսել եմ, որ որոշ փորձագետներ ասում են, թե իբր դա կազմակերպված էր կոմերցիոն բանկերի կողմից: Բայց դա լուրջ չէ, քանի որ, ինչ-որ այդպիսի բան կազմակերպելը համար առաջին հերթին՝ հեշտ չէ, և երկրորդը՝ Վրաստանի ոչ մի կոմերցիոն բանկ դրանից չի շահում:

– Ինչպիսին է լարիի փոխարժեքի տատանումները, գնահատելով այսօրվա իրավիճակը:

Շատ դժվար է կանխատեսել: Բայց կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները տնտեսության զարգացման օգտին չեն: Կարծում եմ, որ այդ բարեփոխումները բացասական ազդեցություն կթողնեն լարիի վրա:

– Որոշ ապրանքների գները վերջերս թանկացել են, որքանով է դա կապված լարիի փոխարժեքի հետ:

Մինչ օրս, գների աճ չի նկատվում, բայց եթե այսպես շարունակվի, գների աճ կլինի: Երբ աճի գազի, բենզինի հարկը, բոլորը ավելի վճարեն բենզինի համար, այն կանցնի նաև այլ ապրանքներին: Որոշ սպառման ապրանքների գներ կարող է շատ բարձրանան, որոշներինը ավելի քիչ, բայց դա կազդի բոլոր ապրանքների գների վրա:

– Ինչպես դա կանրադառնա Վրաստանի էկոնոմիկայի վրա:

Գնաճը դեռ 1%-ից պակաս է: Կանխատեսումը մինչ տարվա վերջ- 1-2% է: Բյուջեով 2017թ -ին կանխատեսած է գնաճի 3%, 5%-ից ավելի չի լինի, քանի որ Վրաստանի Կենտրոնական բանկը վերահսկում է դա և նրանք ունեն իրենց մեխանիզմները որպեսզի ազդեն այդ ամենի վրա: Տնտեսական զարգացումը 2017 թ-ին նախատեսվում է քիչ – 4%: 2016 թ.-ին այս ցուցանիշը կազմել է – 2.70%: Կարծում եմ, որ այդ 4% աճին դժվար կլինի հասնել, եթե այդ բարեփոխումները իրականացվեն: Կան նաև արտաքին գործոններ, օրինակ իրավիճակը Թուրքիայում:

Շուշան Շիրինյան