Վրաստանի Նոր սահմանադրությունը, որը խորհրդարանում ընդունվեց հոկտեմբերին, նախատեսում է ազատական մոտեցում Վրաստանի քաղաքացիության մասին, – այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
«Նոր Սահմանադրությունը սահմանում է Վրաստանի քաղաքացիության ազատական մոտեցում: Մասնավորապես, այլ երկրի քաղաքացիության ձեռքբերումը ավտոմատ կերպով չի նշանակում Վրաստանի քաղաքացիության կորուստ, ինչպես այն գրված էր Սահմանադրության նախորդ տարբերակում», – լրագրողների ասել է Կոբախիձեն:
Նա նշեց, որ Սահմանադրության այս դրույթը շատ կարևոր է Վրաստանի այլ երկներում գտնվող քաղաքացիների համար:
Սահմանադրության նախորդ տարբերակի հիման վրա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2015 թ.-ի դեկտեմբերին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ նա ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականին ստիպված էր թողնել Ֆրանսիայի քաղաքացիությունը Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար:
Արդարադատության նախարարության տվյալներով, շուրջ 30 հազար Վրաստանի քաղաքացիներ ստացել են այլ երկրների քաղաքացիություն, սակայն այդ մասին երկրի իշխանություններին չեն հաղորդել:
Վրաստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018 թվականի վերջին, հաջորդ նախագահական ընտրություններից հետո:
Նյութը` Грузия Онлайн