Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Խաշուրի քաղաքում ավտոմեքենայի հետ բախման հետևանքով մահացել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակիչ Ֆ.Չ.-ն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում Խաշուրի քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի 27-ամյա բնակիչ Ֆ.Չ.-ին, նա տեղում մահացել է։ Նա իր մեքենայով ընտանիքի հետ մեկնում էր Թբիլիսի։ Խաշուրի քաղաքում նա կանգ է առել խանութ մտնելու համար։ Երբ նա վերադառնում էր դեպի մեքենան, նրան վրաերթի են ենթարկել։ Ժամանած շտապօգնությունն արդեն տեղում մահ է արձանագրել։
Ֆ.Չ.-ն գյուղում ուներ արհեստանոց, զբաղվում էր ավտոմեքենաների տեխսպասարկմամբ։ Նա ամուսնացած էր, ուներ երեխա։
Հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276 հոդվածի 6-րդ մասով, այն է՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտի շահագործում, որը հանգեցրել է մարդու մահվան, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։