Այսօր, ձնաբուքի պատճառով դադարեցվել են դասերը Նինոծմինդայի շրջանի Կաթնատուր և Ժդանովական գյուղերի դպրոցներում: Այս երկու գյուղերի ճանապարհները ձյունով են ծածկված:

Ինչպես մեզ պատմեցին Կաթնատուր գյուղի գյուղացիները, դպրոցը գտնվում է գյուղի ծայրամասում, և երբեք դպրոցի ուղղությամբ ճանապարհը չի մաքրվում ձյունից: Նույն խնդիրը կա նաև Ժդանովականում, դեպի դպրոց տանող ճանապարհը փակ է: Ուսուցիչներն ու աշակերտները պարզապես չեն կարող հասնել դպրոց:

Մենք կապվեցինք Գորելովկա գյուղի լիազորի հետ, որի տարածքային միավորի մեջ մտնում են վերոնշյալ գյուղերը: Ըստ Լևոն Առաքելյանի խոսքերի համաձայն ինքը հենց նոր է զանգել է «Դորոժնիկ» ՍՊԸ ընկերությանը, որը զբաղվում է շրջանի ներքին ճանապարհների մաքրմամբ:

«Ժդանովական, Եփրեմովկա, Կաթնատուր գյուղերի և մի շարք այլ գյուղերի ներքին ճանապարհները ընդհանրապես փակ են: Կազմակերպությունը հիմա զբաղվում է այդ գործով, և եթե կրկին չլինեն ձնաբուքեր, ապա դեպի դպրոց տանող ճանապարհը բաց կլինի վաղը», – ասաց Նինոծմինդայի շրջանի կառավարչի ներկայացուցիչը:

Կաթնատուր գյուղի լիազոր Արմեն Անանիկյանը տեղյակ չէր այն մասին, որ իրենց դպրոցում կրթական պրոցեսը դադարեցված է ձյան պատճառով: Սակայն, երբ նա մեզանից տեղեկացավ դրա մասին, նշեց, որ դպրոց տանող ճանապարհն անպայման կբացեն:

Բորիս Ղարսլյան