Ինչպես փոխանցում են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից, եղանակային բարդ պայմանների պատճառով (բուք և անբավարար տեսանելիություն) Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի ներքին ճանապարհի 94-ից 110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ինչպես նշել են Վարչության լրատվական կենտրոնում, ուժեղ քամու պատճառով, ամենայն հավանականությամբ, այսօր ճանապարհը բաց չի լինի երթևեկության համար։