Երեկ՝ մայիսի 9-ին, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած 36 տարեկան քաղաքացուն տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկա, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` վնասվել է նրա թոքը, ունի նաև կողերի և մատների ջարդվածքներ, ինչպես նաև աղիների վնասվածք։
Երեկ, Ախալաքալաքի ռեֆերալ հոսպիտալում նրան ցուցաբերել են առաջին օգնություն, վիրահատել են աղիները և բոլոր վնասվածքները, որոնք առաջացել են դանակի հարվածներից և հրազենից: Դրանք բազմաթիվ են:
Նա հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կյանքին վտանգ չի սպառնում։
Գործի առթիվ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 19-108 հոդվածով, ինչը նշանակում է սպանության փորձ, որը պատժվում է 7-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ: Ձերբակալվել է մեկ անձ։
Մայիսի 9-ին, ժամը՝ 21:00-ին Ախալքալաքի կենտրոնում Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկին երկու տղամարդիկ հարցեր են պարզել: Արդյունքում՝ նրանցից մեկը ստացել է դանակի հարվածներ, և ենթադրաբար, նաև հրազենային վնասվածքներ: Վիրավորում ստացած անձը 1986 թվականի ծնված տղամարդ է: