Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ Օսկարի shortlist-ում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
«Տեղի է ունեցել ևս մի պատմական աննախադեպ իրադարձություն՝ առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմը հասավ Օսկարի շորթլիսթ՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմերից, այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ակի Կաուրիսմյակիի, Ջոնաթան Գլեյզերի և այլոց։
Սա նշանակում է, որ նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ, բայց կարևոր է հասկանալ, որ անկախ հետագա ամենից սա արդեն իսկ հսկայական հաղթանակ է»,– ասվում է գրառման մեջ։
Ավանեսյանը նաև շնորհավորանքի խոսքեր է ուղղել ռեժիսոր և դերասան Միքայել Գուրջյանին, արտադրական հայակական կողմիպրոդյուսեր Արման Նշանյանին, պրոդյուսեր Անի Ոսկանյանին, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնին։
«Ամերիկացի» ֆիլմը պատմում է ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ հասած հայ երիտասարդի մասին, որը 1947թ.–ին վերադառնում է խորհրդային Հայաստան։