նորություններ 22 Դեկտեմբերի, 2023 • Լարսում սահմանափակումներ են գործում

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝