Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, որը հրապարակվել է դեկտեմբերի 19-ին, 2023 թվականի հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) աճել է 14,7%-ով և հասել է 19,6 մլրդ ԱՄՆ դոլարի։
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանից արտահանումն աճել է 11,1%-ով և կազմել 5,6 մլրդ դոլար։ Միաժամանակ ներմուծումն աճել է 16,1%-ով և հասել 14 մլրդ ԱՄՆ դոլարի։ 2023 թվականի հունվար-նոյեմբերին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 8,4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 43,1%-ը։
2023 թվականի հունվար-նոյեմբերին Թուրքիան Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն էր՝ 2,7 միլիարդ ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառությամբ։ Հետևում են․ Ռուսաստանը 2,2 միլիարդ ԱՄՆ դոլարով, ԱՄՆ՝ 1,85 միլիարդ դոլարով, Չինաստանը՝ 1,5 մլրդ ԱՄՆ դոլարով և Ադրբեջանը՝ 1,37 մլրդ ԱՄՆ դոլարով։
Նույն ժամանակահատվածում ամենամեծ արտահանող երկրների ցանկը հետևյալն էր.
Ներմուծման առումով Թուրքիան ամենամեծ առևտրային գործընկերն է՝ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլարով: Հաջորդում է ԱՄՆ-ն՝ 1,77 մլրդ ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ 1,59 մլրդ ԱՄՆ դոլար, Չինաստանը՝ 1,24 մլրդ ԱՄՆ դոլար և Գերմանիան՝ 864 մլն ԱՄՆ դոլար։
2023 թվականի հունվար-նոյեմբերին ապրանքախմբերում արտահանման ծավալով առաջին տեղը զբաղեցնում են թեթև մարդատար ավտոմեքենաները՝ 1,95 մլրդ ԱՄՆ դոլարով, որոնց հաջորդում են պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 472 մլն դոլար արժողությամբ, բնական խաղողի գինիներ՝ 240 մլն ԱՄՆ դոլար։
Ներմուծման ամենամեծ ապրանքախումբը 2023 թվականի հունվար-նոյեմբերին ներկայացնում էին թեթև մարդատար ավտոմեքենաները, որոնց ներմուծումը կազմել է 2,88 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում նավթն ու նավթամթերքն են՝ 1,05 մլրդ ԱՄՆ դոլարով, երրորդ տեղում՝ փաթեթավորված բուժիչ միջոցները՝ 489 մլն ԱՄՆ դոլար։