Այսօր` ժամը 17:00-ին, Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելու համընդհանուր տոնակատարություն է լինելու։ Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին բոլորիդ ուզում եմ հրավիրել Ազատության հրապարակ՝ միասին տոնելու մեր երկրի և մեր ժողովրդի պատմական հաղթանակը։ Վաղը պետք է լինի ազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նշենք, որ Թբիլիսիում տոնակատարությանը պատրաստվում են միանալ նաև Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։