Այն չափահաս քաղաքացիները, որոնք այժմ ունեն թղթե, այսպես կոչված լամինացված հին անձը հաստատող վկայականներ եւ նրանց անունով երբեք չի տրվել Վրաստանի քաղաքացու անձը հաստատող էլեկտրոնային վկայական, փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը կարող են օգտվել ակցիայից: Նրանք կարող են հին փաստաթուղթը փոխարինել նորով եւ բոլորովին անվճար ստանալ էլեկտրոնային վկայական, որը ժամանակակից եւ եվրոպական փաստաթուղթ է համարվում և անհնար է այն կեղծել:

Ցանկացողները կարող են դիմել Արդարադատության տներին, Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային բաժանմունքներին կամ Հասարակական կենտրոններին: Ակցիայի շրջանակներում քաղաքացիները ազատվում են լուսանկարի եւ փաստաթղթի տրամադրման ծառայության վճարումներից: