Խորհրդարանական ընտրությունների ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Ըստ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդատվությունները նախընտրական քարոզարշավի ամսաթվի հետ կապված շարունակվում են:

«Այս առումով, ես ասել եմ, որ մենք շարունակում ենք խորհրդակցությունները: Նախագահի հայտարարությունները, ես չեմ տեսել: Կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել այդ մասին», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նշենք, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ապրիլի 5-ին հայտարարել է, որ ընտրությունների ամսաթիվը նշանակվել է հոկտեմբերի 8-ը, բայց հետո, երբ նախագահը հրապարակեց կարգադրությունը ու վարչապետը պետք է ստորագրեր այն, այս անգամ նրանք համաձայնության չեկան, նշյալ հարցի շուրջ: Գիորգի Մարգվելաշվիլին մտադիր է հրապարակել նոր հրամանագիր ընտրությունները մայիս ամսին անցկացնելու հետ կապված, սակայն իր հերթին, վարչապետը դիմել է նրան` խնդրելով նրան թողարկել տվյալ ակտը հուլիսի 8-ին:

Էդիտա Բադասյան