Եթե ցանկանում եք հաճելի և կարճ ժամանակում սնվել, ապա ընտրեք «GUSTO»-ն՝ արագ սննդի կետը Ախալքալաքում, Չարենցի 16 հասցեում, քաղաքապետարանի դիմաց:

Կասեք ինչո՞ւ «GUSTO»:
Բացատրենք՝

«GUSTO»-ն բացելու և ֆասթ ֆուդ սննդի կետ ունենալու միտքը մեր նորաստեղծ ընտանիքի մոտ առաջացել է դեռ վաղուց, Թբիլիսիում աշխատելու ժամանակ: Մարդկանց սերը արագ և որակով սննդի հանդեպ մեծ է, դրանք մատչելի են ու տարբերվող: Սակայն դրանից բացի մեզ համար ամենանշանակալին, իհարկե, հարմար մթնոլորտն է բոլորի համար՝ որը կար դրսում, մեր մոտ՝ ոչ: Դրսում՝ մեծ քաղաքներում սննդի կետերը բոլորի համար են, և առանձնացված չեն տղաների համար:

gusto3

«GUSTO»-ն բացելուց հիմնական շեշտը, որակով սննդից բացի, դրվել է գեղեցիկ դիզայնի և հարմարավետ միջավայրի վրա: Հուսով ենք և վստահ, որ քաղաքի կենտրոնում «GUSTO»-ն կարողանալու է ապահովել այն աշխուժությունը, որը պետք է քաղաքին:

gusto5

Արագ սննդի կետ լինելուց բացի, նախատեսնում ենք տարբեր համագործակցություններ, նոր տեսականիներ, և տարբեր առաջարկներ մեր հաճախորդների համար: Խոստանում ենք գոհացնել բոլորին և պատրաստ ենք լսել նաև մեր հաճախորդների կարծիքն ու խորհուրդները մեր մասին:

Մեր տեսականին է՝

  • տարբեր տեսակի բուրգերներ
  • հոտդոգ
  • ֆրի
  • հավի թևիկներ

Այս փոքր, ընտանեկան բիզնեսը սկիզբ է առել մի քանի օր առաջ և ծառայում է Ձեր՝ մեր հաճախորդի հաճույքով սնվելու համար: Մենք աշխատում ենք ամեն օր, ժամը 11:00-ից մինչև 21:00-ն:

gusto4

Ունենք անվճար առաքում Ախալքալաք քաղաքում: Հաճախորդները կարող են պատվեր գրանցել նախօրոք կամ զանգահարել և հնարավորինս սեղմ ժամկետներում կառաքենք: Պատվիրել հնարավոր է զանգահարելով 579 93 77 93 հեռախոսահամարին:

gusto2