Ուժեղ իմունիտետ ստեղծելու համար, որոշ հիվանդությունների դեմ պատվաստանյութի մի քանի չափաբաժին է պահանջվում: Որոշ պատվաստանյութերի դեպքում առաջին չափաբաժնով հնարավոր չէ ստեղծել անհրաժեշտ իմունիտետ, և հետևաբար՝ անհրաժեշտ է նաև ստանալ հաջորդ չափաբաժինները։ Այդպիսին է, օրինակ՝ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստումը։
Լինում են դեպքեր, երբ իմունիտետը ժամանակի ընթացքում նվազում է, և ուժեղացնող՝ այսպես կոչված բուսթեր դեղաչափը անհրաժեշտություն է դառնում: Դրանք են, օրինակ՝ դիֆթերիայի, տետանուսի և կապույտ հազի բաղադրիչների պատվաստանյութերը, որոնք երեխային մի քանի անգամ են պատվաստում մանուկ հասակում, իսկ հետո նորից 5 և 14 տարեկաններում։
Գրիպի դեպքում ամեն տարի խորհուրդ է տրվում պատվաստվել, քանի որ ամեն տարի վիրուսի նոր տարբերակներ են հայտնվում, և կրկնվող պատվաստումը նշանակում է ավելի շատ պաշտպանվածություն։
Բոլոր առաջարկված չափաբաժինների ընդունումը նշանակում է, որ ձեր երեխան, հատկապես նորածիններն ու փոքրահասակ երեխաները պաշտպանված կլինեն վտանգավոր վարակիչ հիվանդություններից։