Իրակլի Էլաշվիլին Վրաստանի Ֆինկա բանկի գլխավոր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա Ֆինկա բանկին միացավ որպես գլխավոր տնօրեն՝ 2020 թվականի
սեպտեմբերից։ Նա երկար տարիների աշխատանքային փորձ ունի ֆինանսական և բանկային բաժիններում, այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Barclays Bank-ը, BNP Paribas-ը և TBC Capital-ը` Վրաստանում, Ադրբեջանում և Մեծ Բրիտանիայում:
2017-2019 թվականներին Իրակլին եղել է TBC Capital-ի տնօրենը և վրացական ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի անդամ: Նախքան ֆինանսական հատվածին միանալը, Իրակլին աշխատել է Վրաստանի էներգետիկ ոլորտի առաջատար գլոբալ խորհրդատվական ընկերության PA Consulting Group-ի կառավարման խորհրդատու, ինչպես նաև տարբեր գործադիր պաշտոններ զբաղեցրել։ Իրակլին բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում ունի Լոնդոնի բիզնեսի դպրոցում (2008), ինչպես նաև Իվանե Ջավախիշվիլիի Թբիլիսիի պետական համալսարանի անվան պետական համալսարանի բանկային և ֆինանսների բակալավրի աստիճան (2002)։
«Բարի գալուստ FINCA Impact Finance գլոբալ թիմի նոր անդամին, համոզված եմ, որ Իրակլին իր հարուստ փորձով արդյունավետորեն կառաջնորդի Ֆինկա բանկի հավակնոտ ծրագրերի իրականացումը: Նպատակը մեկն է՝ Ֆինկա բանկը իր սեգմենտում առաջատար դիրքեր զբաղեցնի շուկայում, որպես աճող և զարգացող, շահավետ ֆինանսական հաստատություն, որը հաճախորդներին կառաջարկի նոր հնարավորություններ և կառաջարկի լավագույն փորձը բանկի հետ հարաբերություններում»,- ասել է FINCA Impact Finance Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն և FINCA Bank Վրաստանի դիտորդ խորհրդի նախագահ Ֆլորին Լիլան։
«Ինձ համար մեծ պատիվ է անդամակցել սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող, գլոբալ բանկային կազմակերպությանը` և նրա բարձր պրոֆեսիոնալ թիմին։ Ուրախ եմ, որ բանկի միջազգային բաժնետերերն ու դիտորդ խորհուրդն իր վստահությունն արտահայտեց իմ հանդեպ, և Ֆինկա բանկը կգլխավորեմ վերափոխման և զարգացման նոր փուլում։ Ֆինկա բանկի առաջնային խնդիրն է ներկայացնել ծառայությունների բարձր ստանդարտ, այդ թվում` Վրաստանի շրջաններում բնակչության այն մեծ մասի համար, որոնց համար բանկային ծառայությունների մատչելիությունը դեռ ցածր է։ Ֆինքա բանկը, առավել քան երբևէ, հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների հետ մեկտեղ, կառաջարկի նորամուծություններ և կենտրոնացած կլինի նրանց համար հավելյալ արժեք ստեղծելու վրա։ Ինչպես նաև մեր նպատակն է նպաստել երկրում աղքատության նվազմանը և տնտեսության կոնկրետ հատվածների կատարելագործմանը։ Համոզված եմ, որ Ֆինկա բանկի մեծ ընտանիքը, բանկի բոլոր աշխատակիցները, մենք՝ բոլորս հաջողությամբ կպատասխանենք այս մեծ մարտահրավերին, կշարունակենք բարձր սոցիալական պատասխանատվություն ներմուծել Վրաստանի բանկային ոլորտում, զգալի ներդրում կունենանք բանկի զարգացման և վերափոխման գործում»,- հայտարարել է Ֆինկա բանկի գործադիր տնօրեն Իրակլի Էլաշվիլին։
Ֆինկա բանկի մասին
Ֆինկա բանկ Վրասատան բաժնետիրական ընկերությունը FINCA Impact Finance միջազգային ֆինանսական ցանցի ներկայացուցչությունն է Վրաստանում: Ֆինկան Վրաստանում սկսել է գործել 1998 թ.-ից և մինչև 2013 թ.-ի օգոստոսի 6-ը գործում էր որպես միկրոֆինանսական հաստատություն: 2013 թվականի օգոստոսի 6-ին ինստիտուտը ստացել է բանկային գործունեության լիցենզիա: Ֆինկա բանկն ունի ուժեղ միջազգային բաժնետերեր և ֆինանսական գործընկերներ, ինչպիսիք են՝ FINCA International (ԱՄՆ), Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC, Համաշխարհային բանկի խումբ) (ԱՄՆ), KFW Bankengruppe-գերմանական զարգացման բանկ, FMO-Նիդեռլանդների Միացյալ բանկ և Triple Jum։
FINCA Bank Georgia-ն կենտրոնացած է իր հիմնական հատվածի վրա, առաջարկելով տեխնոլոգիապես նորարարական նոր ապրանքներ և ծառայություններ` իրենց կարիքներին համապատասխան, չափելի և ավելացված արժեքի որոշումներով: Ներկայումս բանկը սպասարկում է ավելի քան 100,000 հաճախորդի երկրի բոլոր շրջաններում։