Գազաբաշխիչ «SJGC» ընկերությունը 2023 թվականի օգոստոսի 1-ից նվազեցնում է բնական գազի սակագինն իր բաժանորդների՝ իրավաբանական անձանց համար։ Այսպիսով, 1 խմ գազի դիմաց 0,50 դոլարի փոխարեն իրաբանական անձ հանդիսացող բաժանորդները կվճարեն 0,46 դոլար։ Հաշվարկը կատարվում է եվրոյով, սակայն վճարումը կատարվում է լարիով, որը համարժեք է հաշվարկման պահին փոխարժեքին:

Իրավաբանական անձանց համար գազի սակագինը բարձրացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից։ Հետո 0,47 դոլարից սակագինը հասել է 0,50 դոլարի։ Այժմ սակագինը նվազել է մինչև 0,46 ԱՄՆ դոլար։

Նշենք, որ սակագնի փոփոխությունները չի տարածվում կենցաղային սպառողների վրա։ Նրանց համար գները մնում են նույնը։

SJGC-ն Ջավախքի իր առևտրային բաժանորդներին խնդրում է կապ հաստատել ընկերության գրասենյակների հետ՝ նոր սակագներով նոր պայմանագիր կնքելու համար։