Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի օրակարգում կային մի քանի հարցեր, որոնցից մի քանիսը վերաբերում էին բյուջեի փոփոխություններին, ինչպես նաև այլ փոփոխություններին։
Ինչպես արդեն գրել էր Jnews-ը, այսօր հանդիպմանը առաջին հերթին պատգամավորներին տեղեկացվել է «Եվրոպական Վրաստան-Լելո» խմբակցության նախագահի փոփոխման մասին։ Որից հետո Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը պատգամավորներին ներկայացրեց 2023 թվականի բյուջեի ճշգրտումը, որում ներառված էր միայն մեկ կետ՝ ամանորյա միջոցառումների համար 100 000 լարիի հատկացումը։ Հարկ է նշել, որ միջոցառումներ կանցկացվեն նաև շրջանի այլ 5 մունիցիպալիտետներում։ Այս տարի այդ նպատակների համար միջոցներ կհատկացնեն միայն 3 մունիցիպալիտետներ՝ Ախալքալաքը, Ասպինձան և Բորժոմին։ Մոտավորապես նույն միջոցառումները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարի Սամցխե-Ջավախքի շրջանի բոլոր մունիցիպալիտետներում, դրանք նույնպես ֆինանսավորվել են, բայց շրջանի այլ 3 մունիցիպալիտետների կողմից։
Քննարկման հաջորդ թեման այն էր, որ հունվարից Ախալքալաքի զինկոմիսարիատը կանցնի Վրաստանի ՊՆ-ի վերահսկողության տակ և կհանվի մունիցիպալիտետի հաշվեկշռից։ Պատգամավորների կողմից հնչեց հարց, թե ինչ է լինելու կոմիսարիատում ներկայումս աշխատող անձնակազմի հետ։ Հետաքրքրում էր նաեւ այն հարցը, թե արդյոք զինկոմիսարիատը ռազմականացվելու է։ Ինչին այս կետերը ներկայացրած Ախալքալաքի քաղաքապետարանի Վարչաիրավական հարցերի իրավաբանական ծառայության բաժնի պետ Թեյմուրազ Մանվելյանը պատասխանեց, որ այս հարցի առթիվ դեռ ոչինչ հայտնի չէ։
Հաջորդ հարցը քաղաքապետարանի տնտեսական զարգացման ծառայության նոր գործառույթի ավելացումն էր։ Գործառույթը վարչական իրավախախտումների հայտնաբերումն ու դրանց պատշաճ արձագանքումն է, այսինքն՝ ծառայությունը կկարողանա քաղաքացիներին տուգանել խախտումների համար։
Նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պատմել է Սայմցխե-Ջավախքի նահանգապետի հետ հանդիպման մասին, որտեղ քննարկվել է այն հարցը, թե Տարածաշրջանային հիմնադրամից ո՞ր նախագծերի համար են հատկացվելու միջոցներ: Նաիրի Իրիցյանի խոսքով, հաջորդ տարի Տարածաշրջանային հիմնադրամը կհատկացնի մոտավորապես 6 մլն 400 հազար լարի։ Նրա խոսքով, նախատեսվում է վերանորոգել Վարեւան-Կոկիո, Դիլիսկա-Պտենա-Չունչխա (բետոնե ճանապարհ), Աբուլ-Կարտիկամ (Կարտիկամ գյուղում՝ ասֆալտ, իսկ մնացածը՝ բետոնե ծածկ) գյուղերի ճանապարհները։ Իրիցյանը հույս հայտնեց նաեւ, որ հաջորդ տարի մունիցիպալիտետը ֆինանսավորում կստանա Տարածաշրջանային հիմնադրամից։
Որպես Արդարադատության նախարարության և Հանրային ռեեստրի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունք պատգամավորներին տեղեկություններ են ներկայացվել նաև հողերի անվճար գրանցման վերաբերյալ։