4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ծալկա քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա, Վրաստանի հարավում գտնվող Սալամալեյկի գյուղի մոտ։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Դեկտեմբերի 5-ին Թբիլիսիի ժամանակով 23:53-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: