Նինոծմինդայի մունիցիպալիտետը մտադիր է 49 հազար լարի ծախսել ամանորյա զարդարման և տոնածառի վրա։ Այս գումարի չափով մրցույթը հայտարարվել է նոյեմբերի 30-ին, և հայտերի ընդունումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 8-ը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետն ամանորյա տոների համար հատկացրել է 49 հազար լարի։ Քաղաքի ամանորյա զարդարանքների և տոնածառի գնման մրցույթի հայտերի ընդունման գործընթացը դեռ շարունակվում է։
Մրցութային փաստաթղթերի համաձայն, Նինոծմինդայի քաղաքապետարանը մտադիր է ձեռք բերել 10 հատ 2,5X0,5 չափսի կոնստրուկցիա։ Դեկորատիվ լուսադիոդ՝ քաղաքի կենտրոնի սյուները զարդարելու համար։ «Ջոնջոլի» լուսավորություն, 10 մ-15 հատ: Աստղեր նոր տոնածառի դիզայնի համար՝ 20 հատ: Նինոծմինդայում կհայտնվի նաեւ ոսկե տոնական կամար: Նախատեսվում է ձեռք բերել տոնածառի հիմքի շրջանակ, շրջանակի համար դեկորատիվ ցանց, լուսավոր թելեր, ինչպես նաև լուսադիոդային լամպեր։ Այս տարի կլինի նոր մետաղական էլեկտրոնային պահարան։ Կգնվի 2,40 մ բարձրությամբ նոր տոնածառ և այլ տարբեր զարդարանքներ և լուսավորություն։
Մրցույթը շահող ընկերությունը պետք է բոլոր գնումները կատարի մինչև դեկտեմբերի 23-ը։