Ախալքալաքի շրջանի գյուղական ճանապարհների 70 տոկոսը փակ է գիշերվանից տեղացող ձյան պատճառով: Այս պահի դրությամբ 6 միավոր տեխնիկա մաքրման աշխատանքներ է իրականացնում:
Ինչպես տեղեկացանք ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնող պատասխանատու ընկերությունից Ախալքալաքը գյուղերին միացնող ճանապրհների 70 տոկոսը փակ է:
«Այս պահի դրությամբ մեր աշխատակիցները 6 ուղղությամբ աշխատում են, հույս ունենք մոտավոր 4 ժամ հետո բաց կլինեն բոլոր ճանապարհները»,- ասաց տենդերը շահող «ՎԵՄ» ընկերության ներկայացուցիչ Վարդ Մոսոյանը:
Մասնավորապես փակ են՝ Խորենիա, Մուրջախեթ, Չամդուրա, Դադեշ, Խավեթ, Էրինջա, Կոմունա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մոդեգամ, Բուռնաշեթ, Վարևան, Ալաստան, Ղադոլար, Աբուլ, Օլավերդ և այլ գյուղեր տանող ճանապահները:
Չնայած ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնող ընկերությունից հույս հայտնեցին, որ 4 ժամվա ընթացքում բաց կլինեն բոլոր գյուղական փակ ճանապարհները, սակայն անդադար տեղացող և քամով ուղեկցվող ձյունը չի հուսադրում: