«Ես մանրամասն գիտեմ, թե որքան է հավաքարարների, տեխնիկական անձնակազմի, ժամապահների աշխատավարձերը։ Կարող եմ խոստանալ և ասել, որ 2024 թվականին տեխնիկական անձնակազմի աշխատավարձի էական բարձրացում կլինի»,- ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարարը։
Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ լիակատար պատրաստակամություն կա, և համապատասխան բյուջե է կազմվել։
«Ինչ վերաբերում է հավաքարարներին, տեխնիկական անձնակազմին, պահակներին… Ես մանրամասն գիտեմ, թե որքան է նրանց աշխատավարձը, նույնիսկ ամոթալի է խոսել դրա մասին այսօրվա պայմաններում, այն աշխատավարձի մասին, որ ունեն։
Կան դպրոցներ, որտեղ, ցավոք, աշխատավարձը 160-170 լարի է։ Այնտեղ մենք կարող ենք 40 տոկոս բարձրացնել, բայց որտեղ կան մեծ դպրոցներ, այնտեղ աշխատավարձերն ավելի բարձր են, կարծում եմ՝ առնվազն 20 տոկոս բարձրացում կլինի, ոչ թե 10 տոկոս։ Այս մարդկանց կարող եմ խոստանալ և ասել, որ 2024 թվականին տեխնիկական անձնակազմի աշխատավարձերի զգալի բարձրացում է լինելու՝ շատ ավելի, քան 10 տոկոսը։ Մենք պատրաստ ենք, բյուջեն ամբողջովին կազմված է»,- նշել է նախարարը։