նորություններ • 2 Հոկտեմբերի, 2026 • Ախալքալաքում պարգևատրել են վաստակաշատ ուսուցիչներին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ախալքալաքի Մշակույթի տան փոքր դահլիճում տեղի է ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի վաստակաշատ ուսուցիչների պարգևատրման արարողությունը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից պարգևատրվել է հինգ ուսուցիչ։

Արարողությանը ներկա էին Վրաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմինների և նահանգապետարանի ներկայացուցիչներ։

Uchitelya - 1

Uchitelya - 1

Մշակույթի տան փոքր դահլիճը մարդաշատ էր։ Թբիլիսիից և Ախալցիխեից ժամանել էին հյուրեր։ Ներկա էին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցների տնօրեններ, ինչպես նաև Ախալքալաքի քաղաքապետարանի տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ։

Uchitelya - 1

Uchitel - 1

«Սիրելի ուսուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Ինչպես գիտեք, Վրաստանի կրթության նախարարությունն ամեն տարի միջոցառումներ է անցկացնում, որոնց ընթացքում հանդիպում ենք մեր ուսուցիչներին, վաստակաշատ ուսուցիչներին, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե որքան կարևոր է ուսուցչի դերը, և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք», — իր ելույթում ասաց Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։

Uchitel - 1

Հյուրերի համար կազմակերպվել էր փոքրիկ համերգ, ինչպես նաև գեղարվեստական ցուցահանդես։

Ելույթներ ունեցան նաև հյուրերը։ Ուսուցիչներին շնորհավորել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Եկատերինա Խուցիշվիլին՝ ընդգծելով մանկավարժի դերի կարևորությունը։ Ելույթով հանդես է եկել նաև Սամցխե-Ջավախեթիի համալսարանի պրոռեկտոր Մակա Բերիձեն։

Վերջում բեմ են հրավիրվել հյուրերն ու իշխանության ներկայացուցիչները՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի վաստակաշատ ուսուցիչներին պարգևատրելու համար։ Մանկավարժները ստացել են պատվոգրեր, նվեր-վաուչերներ և ծաղիկներ։

Uchitelya - 1

Uchitel - 1

Այնուհետև ներկայացվել են պարգևատրված մանկավարժները։ Այս տարի վաստակաշատ ուսուցիչներ են ճանաչվել՝

Ավթանդիլ Մելիքիձեն՝ Պտենա գյուղի հանրային դպրոցից

Իզաբելլա Քոսյանը՝ Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցից

Քիշմիշ Եփրիկյանը՝ Խուլգումո գյուղի հանրային դպրոցից

Նինել Ալելիշվիլին՝ Բարալեթ գյուղի հանրային դպրոցից

Գայանե Ավետիսյանը՝ Խանդո գյուղի հանրային դպրոցից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝